Գաղտնիության քաղաքականություն

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել gorciqner.am-ի այցելուներին ինչ տվյալներ են հավաքագրվում կայքում գրանցվելու համար և ինչպես են դրանք օգտագործվում:

Անձնական տվյալների պաշտպանություն

Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները`էլ. փոստ, անուն, ազգանուն: 
Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով`

• Սպասարկում իրականացնելու համար
• Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար
• Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու համար
• Նորությունների կամ նոր ծառայությունների մասին Ձեզ տեղեկացնելու համար
• Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար

gorciqner.am -ը ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին:

Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն

gorciqner.am կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը (UCOM, Vivacell…) և այլ նմանատիպ տեղեկություններ:

Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքը և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար:

Տեղեկանիշների (cookies) ֆայլերի օգտագործում

gorciqner.am կայքը օգտագործում է տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ:

Զամբյուղ
Sign in

No account yet?